Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը փոփոխություններ է նախատեսում Զինված ուժերում ուկրաինացիների ծառայության որոշման մեջ, որպեսզի նորմերը համապատասխանեն ՆԱՏՕ կադրային մենեջմենթի ստանդարտներին, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

Ուկրաինայի ՊՆ տվյալներով՝ սպասվում են հետեւյալ փոփոխությունները.

  • հստակ կսահմանազատվեն ծառայության կարգավորման նորմերը թե խաղաղ, թե հատուկ շրջաններում;
  • զինծառայողները կնշանակվեն պաշտոնի հաստիքային կարգերով, որոնք համապատասխանում են նրանց փաստացի զինվորական կոչումներին;
  • կսահմանվեն ծառայության նվազագույն եւ առավելագույն եւ կոչումը կրելու ժամկետները;
  • բարձրագույն պաշտոնի նշանակումը տեղի կունենա ռեյթինգային սկզբունքով;
  • կներդրվի զինծառայողների փոխատեղում համապատասխան պաշտոններում՝ անհրաժեշտ փորձ ձեռք բերելու նպատակով;
  • այն անձինք, որոնց թեկնածությունը պաշտոնի բարձրացման համար երկու անգամ մերժվել է, ազատման կներկայացվեն։

Նշվել է, որ մշակվելուց եւ համաձայնեցվելուց հետո «Ուկրաինայի ԶՈւ-ում զինծառայության անցկացման որոշման մասին» փաստաթուղթը կհանձնվի կառավարության դիտարկմանը։ Հետո փոփոխությունների նախագիծը  կհանձնվի պետության ղեկավարին՝ գործունեության մեջ մտցնելու նրա հրամանն ստանալու համար։