Ադրբեջանը հեռու է ԵԱՏՄ-ին անդամակցելուց: Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։

Նա կարեւոր է համարում, որ ԱՊՀ երկրները քայլեր են ձեռնարկում փոխադարձ առեւտրի ակտիվացման ուղղությամբ։

Լեբեդևը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, ով ասել է, որ Բաքուն պատրաստ է ակտիվացնել հարաբերությունները Եվրասիական միության հետ։

Նշենք, որ ԵԱՏՄ-ն ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։