Ծխելն ազդում է ոչ միայն տղամարդու սեռական ակտիվության, այլեւ առնանդամի չափի վրա: Հետազոտությունների արդյունքում նման անսպասելի եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները:

Պոտենցիայի խնդիրներ ունեցող 65 տղամարդիկ անցել են նիկոտինային կախվածությունից ազատվելու ութ շաբաթյա ծրագիր:

Բուժումից առաջ եւ հետո գրգռված վիճակում չափվել է տղամարդկանց առնանդամի մեծությունը: Պարզվել է, որ ծխելը թողածների առնանդամը մեծացել է: Բացի այդ, ծխախոտից հրաժարվածները սկսել են նաեւ ավելի արագ գրգռվել, հաղորդում է MIGnews-ը: