Ադրբեջանում դպրոցների կառուցման ու վերանորոգման ընթացքում տեղի են ունեցել խոշոր յուրացումներ: Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը հայտարարել է, որ օրենքի լուրջ խախտումներ են թույլ տվել Կրթության նախարարության պաշտոնյաներն ու շինարարական աշխատանքները կատարած մասնավոր ընկերությունները: Հարուցվել են քրեական գործեր:
Ադրբեջանում դպրոցաշինությունն իրականացվում է նախագահ Իլհամ Ալիեւի եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հովանավորությամբ: Յուրաքանչյուր նոր դպրոցի բացումը տեղի է ունենում բացառապես երկրի ղեկավարի ներկայությամբ եւ մանրամասն հեռուստալուսաբանմամբ:




























