Արարատի մարզում, այսօր` հոկտեմբերի 3-ին, կայացել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի կողմից վերականգնված «Ռանչպար 1» պոմպակայանի բացումը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորոցիայի փոխնախագահ Փեթրիք Ֆայնը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ռանչպար 1» պոմպակայանը ոռոգում է 6100 հեկտար հողատածարք՝ ոռոգման ջրով ապահովելով Արարատի մարզի 23 համայնքների 10 հազար ջրօգտագործողների: Պոմպակայանի վեկանգնման աշխատանքներում ՀՄՀ-Հայաստան ծրագրի կողմից ներդրվել է 5,5 մլն դոլար: Պոմպակայանում իրականացվել է  ջրընդունիչի, կոլեկտորների մաքրում եւ խորացում, տեղադրվել են նոր պոմպեր եւ խողովակաշարեր, ամբողջովին վերանորոգվել է պոմպակայանի շենքը: Պոմպակայանի կոլեկտորի մեջ կառուցվել է նաեւ պատվար, ինչը կնվազեցնի գրունտային ջրերի մակարդակը եւ այդպիսով կբարելավի Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վիճակը: 

ՀՄՀ-Հայաստան ծրրագրի ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում տեղակայված 17 պոմպակայաններում կազում է 42 մլն դոլար:Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման բաղադրիչի շրջանակներում արված ներդրումը կազմում է 19 մլն դոլար, որը ներառում է 470 կմ դրենաժային կոլեկտորների մաքրում, ինչի արսդյունքում կնվազի Արարատի եւ Արմավիրի մարզերի գրունտային ջրերի մակարդակը՝ զերծ պահելով դրանք աղակալումից:  Դրենաժային բաղադրիչի շրջանակում կառուցվել եւ վերակագնվել է նաեւ 50 խորքային հոր: