Սանկտ Պետերբուրգում, սեպտեմբերի 28-ին, կայացել է «ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ-2011» 5-րդ միջազգային մրցույթը, որտեղ ԿԲ կողմից 2010թ. թողարկված հուշադրամներից երեքը արժանացել են մրցանակների հետեւյալ անվանակարգերում`
«Տարվա արծաթե հուշադրամը»
«Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակ»` 1-ին տեղ
(մրցանակ, դիպլոմ, հավաստագիր)
«Հաջող գեղարվեստական լուծում»
«Ջազ»` 3-րդ տեղ
(դիպլոմ)
«Հուշանվերային հուշադրամ»
«Լվածաղիկ զանգեզուրի»` 3-րդ տեղ
(դիպլոմ)
«ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ-2011» միջազգային մրցույթն անցկացվում է 2007 թվականից սկսած` յուրաքանչուր տարի:
Մրցույթին ներկայացված էր ավելի քան 200 հուշադրամ աշխարհի 25 երկրներից:
Մրցույթի հաղթողներին որոշել է ժյուրին, որի կազմում եղել են փորձագետներ համաշխարհային հայտնի թանգարաններից եւ աճուրդի տներից, ազգային բանկերից, հուշադրամներ մատակարարող ընկերություններից, դրամագիտական ասոցիացիաներից եւ մետաղադրամների վերաբերյալ մասնագիտացված պարբերականներ թողարկող հրատարակչություններից:
Հուշադրամների հեղինակն է Է. Կուրղինյանը, ով Ֆիլատելիայի եւ դրամագիտության համահայկական ակադեմիայի թղթակից անդամ է, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ: Կուրղինյանը արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների ու մեդալների: Նա շուրջ 50 նամականիշերի, փոստային բացիկների, բուկլետների եւ հուշադրամների հեղինակ է:




























