Գիտնականներն ուսումնասիրել են այն հետազոտության արդյունքները, որին մասնակցել է Մեծ Բրիտանիայի 1970թ. ծնված 5 858 բնակիչ։ Տասը տարեկանում նրանք կատարել են առաջադրանքներ՝ իմացական ունակությունների գնահատման համար։

Երբ լրացել է նրանց 46 տարին, նրանց խնդրել են տեղեկացնել իրենց ֆինանսական բարեկեցության մասին՝ խնայողությունների, տարեկան եկամտի, վարկերի գծով ունեցած պարտքերի եւ այլն։

Պարզվել է, որ վարկերի գծով ամենից քիչ վարկեր կուտակել են այն մասնակիցները, որոնք մանուկ հասակում ունեցել են բարձր կամ ցածր իմացական ունակություններ։ Միջին մակարդակի իմացական ունակություններով մարդիկ ամենից շատ պարտքերն են ունեցել։

Իսկ ահա ֆինանսական բարեկեցության սուբյեկտիվ զգացողությունը գծայնորեն կապված է մտավոր ունակությունների հետ։ Մանուկ հասակում մտավոր ունակությունների ավելի բարձր ցուցանիշներ ունեցող մարդիկ, որպես կանոն, մեծ տարիքում ավելի քիչ են անհանգստացել փողի մասին։