Հայաստանում սառն ու ամպամած եղանակը երկար չի պահպանվի: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում, այս գիշեր հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է զրոյից մինչեւ - 4 աստիճան, իսկ Արարատյան դաշտավայրում` 5 աստիճան տաքություն:  Սակայն վաղվանից  օդի ջերմաստիճանը կբարձրանա  1-2 աստիճանով:

Հոկտեմբերի 7-ի ցերեկը լեռնային շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ  +19 աստիճան, Արարատյան դաշտավայրում եւ Երեւանում կգրանցվի մինեչեւ 22 աստիճան տաքութուն: