Հունիսի 16-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +28+30։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +21+25,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 20 + 23,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +26+28,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5 + 10, ցերեկը՝ + 18 + 22,

Լոռիում՝ գիշերը՝ +6 + 11, ցերեկը՝ + 22 + 26,

Տավուշում՝ գիշերը՝ +10 + 15, ցերեկը՝ + 25 + 30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 19 + 22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11 + 14, ցերեկը՝ + 25 + 30,

Արարատում՝ գիշերը՝ +14 + 16, ցերեկը՝ + 30 + 32,

Արմավիրում՝ գիշերը՝ +13 + 15, ցերեկը՝ + 29 + 31,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +30+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14 + 18, ցերեկը՝ + 26 + 30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +19+22,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +15 + 20, ցերեկը՝ + 25 + 29։