Տեխասի նահանգում, Փերիտոնում հինգշաբթի օրը տոռնադոյի պատճառով մահացել է 3, տուժել 100 մարդ։ Այս մասին տեղեկացրել է ABC հեռուստաալիքի  տեղի բաժանմունքը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Նրա տվյալներով՝ Փերիտոնում ավերվել են նաեւ տներ եւ հեռահաղորդակցությունների աշտարակը։ Նկատվել են էլեկտրականության մատակարարման խափանումներ։ Այս առնչությամբ տեղի հիվանդանոցի ներկայացուցիչը հեռուստաալիքին ասել է, որ հաստատությունը ստիպված է աշխատել էլեկտրագեներատորների օգնությամբ։