Հայաստանի եւ Լիբանանի միջեւ տնտեսական եւ առեւտրային կապերը զիջում են երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների մակարդակին: Այս մասին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Լիբանանի Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրին:
«Նույնիսկ չեմ ցանկանում հիշատակել այն համեստ թվերը, որոնք արտահայտում են այդ հարաբերությունները: Այս ամբիոնից կոչ եմ անում Լիբանանի եւ Հայաստանի կառավարություններին ակտիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները»,- նշել է նա:
Լիբանանցի գործիչը մեծ ներուժ է տեսնում զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության համար: «Երեւանը կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն նախկին խորհրդային տարածքում` դեպի Լիբանան զբոսաշրջությունը ակտիվացնելու համար եւ միաժամանակ կարող է դառնալ մեզ համար նախադուռ դեպի ԱՊՀ երկրներ»,- նշել է Նաբիհ Բըրրին եւ հավելել. «Լիբանանը կարող է Հայաստանի համար հենարան լինել արաբական եւ Միջերկրածովյան ավազանի երկրների հետ հարաբերությունները խորացնելու գործընթացում»:




























