ԵՄ-ում բացահայտվել է թմրավաճառների մեկ այլ խումբ, ովքեր իրենց գործունեության ընթացքում կարողացել են մոտ 5,5 տոննա արգելված նյութեր տեղափոխել Լեհաստան, հայտնում է RMF24-ը։

Բացահայտումը Լեհաստանի, Գերմանիայի և Իսպանիայի իրավապահ մարմինների համագործակցության արդյունքն էր՝ Եվրոպոլի և Եվրայուստի աջակցությամբ:

Ցանցի անդամները գործել են Լեհաստանում, Իսպանիայում, Գերմանիայում, Լիտվայում և Էկվադորում։

Հետաքննության տվյալներով՝ խումբն իր գործունեության ընթացքում հավանաբար Լեհաստան է տեղափոխել մոտ 5,5 տոննա թմրանյութ՝ հիմնականում կոկաին, կանեփ և հաշիշ՝ ավելի քան 67 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։

Թմրանյութը տեղափոխվել է Էկվադորից և Իսպանիայից և վաճառվել Լեհաստանի մի քանի նահանգներում, խումբը գործում է մոտ 2018 թվականից։

Իրավապահները բերման են ենթարկել ընդամենը 10 հոգու և խուզարկությունների ընթացքում առգրավել երկու AK-47, GPS խլացուցիչ, սարքավորում, որը կարող է օգտագործվել մեքենա գողանալու համար, այլ անձանց փաստաթղթեր և ինֆորմացիայի տարբեր կրիչներ։

Կասկածյալների մեծ մասը ձերբակալվել է Լեհաստանում, երկուսը՝ Իսպանիայում՝ Լեհաստանի կողմից տրված եվրոպական օրդերներով։