Հորդանանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ  կործանվել է, ինչի հետևանքով երկու օդաչուներ վիրավորվել են, հայտնում են թագավորության զինված ուժերը:

«Հորդանանի բարձրագույն հրամանատարության պաշտոնական ռազմական աղբյուրը հայտնել է, որ թագավորական օդային ուժերի Cobra ռազմական ուղղաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ և հարկադիր վայրէջք կատարել Ալ-Բաքաա շրջանում՝ առանց քաղաքացիական զոհերի», - ասվում է հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության՝ ուղղաթիռի երկու օդաչուները վիրավորվել են և տարհանվել Հորդանանի մայրաքաղաք Ամմանի թագավոր Հուսեյնի բժշկական կենտրոն, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։