Բուրյաթիայում փրկել են մի աղջկա, որը 18 օր առաջ կորել էր Տունկինյան շրջանում, տեղեկացրել է հանրապետության ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Աղջիկը 18 օր թափառել է անտառում։ Այսօր տեղի ժամանակով ժամը 17.15-ին Դարկի տեղանքից 15 կիլոմետր հեռու աղջկան ողջ գտել են Բուրյաթիայի հանրապետական որոնողափրկարարական ծառայության փրկարարները»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։

Փրկարարների տվյալներով՝ տեղի բնակչուհին (1994թ. ծնվ.) օգտակար վայրի բույսեր հավաքելիս մոլորվել է անտառում հունիսի 1-ին։

Թե ինչպես է նրան հաջողվել ողջ մնալ վայրի պայմաններում երկուսուկես շաբաթ մնալուց հետո՝ չի նշվել։ Աղջկան հանձնել են բժիշկներին բավարար վիճակում։ Որոնումների ընթացքում փրկարարները զննման են ենթարկել ավելի քան 130 քառակուսի կիլոմետր անտառ։