Հունիսի 20-ին, ժամը 09։27-ից 14։10-ը Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Իջևան քաղաքում իրականացրել է շրջայցեր, որի արդյունքում մասնատել և հեռացրել է ծառի ճյուղեր և հեռացրել մետադյա թիթեղ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Մասնավոտապես՝ Սահմանադրության հրապարակում, Վալանսի, Իջևանյան և Մելիքբեկյան փողոցներում։

Հունիսի 20-ին, ժամը 17։09-ից 19։07-ը Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ հունիսի 19-ի քամու և հորդառատ անձրևի հետևանքով Իջևան քաղաքի Օհանյան և Սպանդարյան փողոցներում ընկած և թեքված ծառերի հեռացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառերը:

355316651_207761975553246_6141618136870480286_n.jpg (251 KB)

355505291_207761972219913_842452240398553827_n.jpg (255 KB)