Ֆլամանդացի վարպետ Պիտեր Պոլ Ռուբենսի դարերով «կորած» եւ սխալ նույնականացված նկարը աճուրդում կվաճառվի մինչեւ 6 միլիոն ֆունտ սթերլինգով, հայտնում է The Independent-ը։
«Սուրբ Սեբաստիանը՝ երկու հրեշտակների հովանու ներքո» ստեղծագործությունը վերջին անգամ հիշատակվել է 1730 թվականին Ջենովեզեից նրա հովանավորների ժողովածուում։
Երբ այն կրկին հայտնվել է 15 տարի առաջ, վերագրվել է ֆրանսիացի նկարիչ Լորան դե լա Հայրին, թեեւ ավելի ուշ այն այն ճանաչվել է որպես Ռուբենսի ստեղծագործություն:
Նկարը նախատեսվում է վաճառքի հանել Sotheby's Old Masters աճուրդում եւ Լոնդոնում հուլիսի 5-ին 19-րդ դարի երեկոյան վաճառքում:
Այն կարժենա 4-6 միլիոն ֆունտ սթերլինգ:
Նկարում պատկերված է սուրբ Սեբաստիանը՝ հռոմեական բանակի սպան, ով ընդունել էր քրիստոնեությունը եւ դարձել կրոնական հալածանքների զոհ։
Ծառին կապված Սեբաստիանին զինվորները խոցել են նետերով եւ թողել, որ մահանա, մինչեւ որ տեղի է ունեցել հրեշտակների հրաշագործ միջամտությունը:





























