Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը NEWS.am-ին հղած նամակում հանդես է եկել խփված անօդաչուի մասին տեղեկության հերքմամբ։

«Անօդաչու թռչող սարքեր օդանավակայանի շրջանում չեն գրանցվել։ «Դոմոդեդովո» օդանավակայանն աշխատում է հաստիքային ռեժիմով։ Օդանավերը թռչում եւ վայրէջք են կատարում չվացուցակի համաձայն»,- նշվել է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Մինչ այդ ռուսական ԶԼՄ-ները, հղում կատարելով 112 Թելեգրամ-ալիքին, տեղեկացրել էին, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի շրջանում խփվել է անօդաչու թռչող սարք։