Թուրքիայի զինված ուժերի Իսքենդերունի 39-րդ հետեւակային բրիգադը հոկտեմբերի 5-ից 13-ը Սիրիայի հետ սահմանին կիրականացնի ծրագրային զորավարժություններ:

Թուրքիայի ԶՈՒ  գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ  Yıldırım-2011 պլանային զորավարժության ընթացքում կստուգվեն պահեստազորի հմտությունները, զորքերի տարբեր ստորաբաժանումների միջեւ համակարգվածությունն ու պատերազմի ժամանակ հասարակական կառույցների եւ զինված ուժերի միջեւ կապի արդյունավետությունը:

Նշվում է, որ զորավարժությանը կմասնակցեն 730 պահեստազորային, 40 մեքենա, մասնավոր բեռնափոխադրման մի ընկերություն եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ: