29-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել բնակարանում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, հոկտեմբերի 4-ին, ժամը 17:35-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շերինա փողոցի թիվ 6ա շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը, միջանցքում հայտնաբերվել է 29-ամյա Արսեն Պողոսյանի դին՝ կախված վիճակում: