Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները հետաքննում են անցած ամիս Ֆրի Սայթի փակ հանքում տեղի ունեցած 31 մարդու մահվան հանգամանքները, որը փակվել էր մոտ 30 տարի առաջ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի էներգետիկայի դեպարտամենտին։

Ենթադրվում է, որ զոհերը հարեւան Լեսոտոյից են եղել, որն էլ տեղեկացրել էր միջադեպի մասին Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանություններին։ Նրանք զոհվել էինՎելքոմ քաղաքի Virginia հանքախորշում։

Հայտնի չէ, թե ինչն է եղել նրանց մահվան պատճառը, բայց դեպարտամենտում տեղեկացրել են, որ միջադեպի հետաքննությունը Harmony Gold ընկերության օգնությամբ (հանքի, որն աշխատանքը դադարեցրել էր 1990-ականներին, նախորդ սեփականատերն է) ցույց է տվել, որ մեթանի մակարդակը հանքում շատ բարձր է եղել։

«Ներկայում որոնողական խումբ ուղարկելը չափից ավելի վտանգավոր է։ Բայց մենք տարբերակներ ենք քննարկում իրավիճակը շտապ պարզելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Harmony-ն նշել է, որ դիտարկում է մայիսի 18-ին տեղի ունեցած միջադեպը որպես քրեական գործ եւ այն հանձնել է Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությանը՝ հետագա հետաքննության համար։