Մեկ մարդ զոհվել և մի քանիսը վնասվածքներ են ստացել կիրակի Շվեդիայի մայրաքաղաքի Grona Lund զվարճանքների այգում rollercoaster ատրակցիոնի վթարի հետևանքով, տեղեկացնում է TT լրատվական գործակալությունը։
SVT հասարակական հեռուստաընկերությունը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է որ ատրակցիոնի սահնակները մասամբ դուրս են եկել ռելսերից։
Ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննությունը շարունակվում է։





























