ԵԽԽՎ-ն Վրաստանի օգտին բանաձեւ է ընդունել` 80 կողմ եւ 16 դեմ ձայներով:

«Ազգային ինքնիշխանությունը եւ պետականությունը ժամանակակից միջազգային իրավունքում. Ճշտման անհրաժեշտություն» անվանումը կրող փաստաթուղթը պատրաստել է գերմանացի պատվիրակ Մարինա Շուստերը, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

«Հեղինակը, ով նաեւ գլխավոր զեկուցողն էր, քննադատել է 2008-ի օգոստոսին ռուսական ներխուժումը Վրաստան եւ հիշեցրել Մոսկվային իր պարտականությունները կատարելու մասին, որոնք ամրագրված են այդ բանաձեւում: Փաստաթղթում, որին միացել է 12 երկիր, առանձին կետով նշվում է տարածքային ամբողջականության մասին: Գերմանացի պատվիրակը կարծում է, որ տարածքային ամբողջականությունը կայունության երաշխիքն է»,- ասել է նա: