Բուլղարական Կարնոբատ քաղաքում վիթխարի հրդեհ է բռնկվել զենքի վաճառքով զբաղվող բուլղարացի Էմիլիան Գեբրևի  EMCO զինամթերքի ընկերության պահեստային տարածքում, տեղեկացնում է  Radio Free Europe-ը։

 Հայտնի է, որ Գեբրևը զենք է մատակարրում Ուկրաինային։

Սա վերջին ժամանակվա ընթացքում   այս ձեռնարկությունում տեղի ունեցած արդեն երկրորդ «կասկածելի» պատահարն է, այն բանից հետո, երբ 2022 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցած հրդեհը հանգեցրել էր զինամթերքի պայթյունի, տեղեկացնում է ԶԼՄ-ն։

Այդ ժամանակից հետաքննություն է կատարվում, որի ընթացքի մասին դատախազությունը տեղեկություն չի հաղորդել։

Այն ժամանակ Գեբրևն ասել էր, որ «100 տոկոսով համոզված է, որ հրդեհը ռուսաստանյան օպերատիվ աշխատակիցների ձեռքի գործն է», միաժամանակ խոստովանելով, որ ուղղակի ապացույցներ չունի։

Առայժմ հայտնի չէ, արդյոք, այդ զինամթերքը նախատեսված է եղել Ուկրաինայի պաշտպանության համար, թե ոչ։