Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի (ԵՀ) ողջունում է Հայաստանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որը երկրում կապահովի ազատ ու արդար ընտրություններ: Այս մասին, Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի տեղակալ Սիմոնա Գրանատա - Մենգանին (Simona Granata-Menghini):

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ ընտրական օրենսգրքի նախապատրաստական աշխատանքներին, որն ընդունվել է այս տարվա գարնանը: Համաձայն ԸՕ-ի փոփոխությունների, ԿԸՀ-ի անդամները չպետք է նշանակվեն քաղաքական կուսակցությունների կողմից:

Այս առնչությամբ, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ավելի վաղ զեկույցներում Հայաստանի ընտրութունները քննադատվել են, մասնավորապես, այն բանի համար, որ ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները չէին երաշխավորում արդար ընտրություններ: «Այս փոփոխությունները մեր կողմից չեն առաջարկվել, դա եղել է Հայաստանի իշխանությունների ընտրությունը, եւ մենք գտնում ենք, որ դա պոտենցիալ լավ համակարգ է, որը կապահովի ազատ ու արդար ընտրությունների անցկացումը Հայաստանում», - ընդգծել է Մենգինին:

Խոսելով ԸՕ այլ փոփոխություններ մասին, փորձագետը նշել է, որ եղել են դրական զարգացումներ նաեւ բողոքների վերաբերյալ վեճերի լուծման հարցում: «Օրենսդրական մասը դա միայն սկիզբն է, ամենակարեւորը դա պրակտիկան է եւ օրենքի կատարումը, ինչպես նաեւ քաղաքական կամքը» - ընդգծել է փորձագետը: Բացի այդ, նա նշել է, որ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի ներկայումս քննարկվում է ՎՀ եւ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից: «Այդ կազմակերպությունների գործունեությունը սահմանափակվում է Հայաստանում, եւ ՎՀ ու ԺՀՄԻԳ-ը քննադատել են կառավարությանը դրա համար: Կրոնական կազմակերպությունները կարող են միջազգային որոշակի ստանդարտներով վերահսկվել, բայց դա չպետք է սահմանափակի անձի կրոնական ազատությունների իրականացման իրավունքները»,-ամփոփել է նա, հաղորդում է «Արմինֆոն»: