«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` հոկտեմբերի 5-ին, այցելել է Ազատության հրապարակ եւ զրուցել առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի եհտ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Թե ինչ են զրուցել Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 15.00-18.00-ի սահմաններում, Ազատության հրապարակ կայցելի նաեւ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով սակայն, հայտարարել է, որ հարթակ չի բարձրանա, այլ կլինի ժողովրդի հետ:
Լուսանկարը` «Ազատություն» ռադիոկայանի




























