ԱՄՆ-ում շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա, ով ձկնորսության ժամանակ գետում լվանում էր ձեռքերը։ Այս մասին հայտնում է Yahoo News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ հունիսի 23-ի առավոտյան, Ֆլորիդայի Էվերգլեյդս ազգային պարկում։ Տղամարդը ձեռքերը լվանում էր գետում՝ որսած ձուկը ջուրը բաց թողնելուց հետո, երբ ջրի երեսին հայտնվեց բութ քթով շնաձուկը։ Գիշատիչը հարձակվել է ձկնորսի վրա, բռնել նրա ձեռքն ու քաշել պղտոր ջրի մեջ։
Մյուս ձկնորսները, ովքեր գտնվում էին նավի վրա, ճիչերով տուժածին օգնության են շտապել և կարողացել են նրան քաշել նավի վրա: Դրանից հետո նրանք շտապօգնություն են կանչել ու լողալով հասել ափ։ Այնտեղ այգու աշխատակիցները ձկնորսին առաջին օգնություն են ցույց տվել, իսկ ափ ժամանած բուժաշխատողները նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։





























