Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Իսրայելը զբաղվում է «պետական ահաբեկչությամբ»: Նման հայտարարություն է արել թուրքական կառավարության ղեկավարը հոկտեմբերի 5-ին` Հարավաֆրիկյան հանրապետություն կատարած այցի շրջանակներում:
Նրա խոսքով, Իսրայելը «վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի եւ նրա շրջապատի համար` այն բանի կապակցությամբ, որ ունի ատոմային ռումբ»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Անատոլիական գործակալությունը, նշում է, որ Էրդողանը շեշտել է, որ Իսրայելը «շարունակում է զավթված պահել պաղեստինյան տարածքները»:




























