Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցած փլուզման ու սողանքի վայրում, այսօր` հոկտեմբերի 5-ին, ժամը 16:10 դրությամբ, ՊՆ-ին պատկանող ՄԻ-8 ուղղաթիռի  եւ երկաթուղային շարժական կռունկի օգնությամբ  փլուզման գոտուց դուրս է բերվել 14 մեքենա: Ինչպես  NEWS.am-ին տեղեկացրեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում

Փլուզման գոտուց հոկտմեբրի 4-իժամը 15:21-ից մինչեւ հոկտմեբերի 5-ի ժ. 16:10-ը հանվել է  «Շեւրոլե» մակնիշի 167 OU 64 համարանիշի կանաչ գույնի, «ՎԱԶ 2106» մակնիշի  08 ՕՏ 441 համարանիշի կաթնագույն, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 10 ՕԼ 208 համարանիշի բալագույն, «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 29 ՏՍ 028 համարանիշի սեւ,  «ՎԱԶ 2107» մակնիշի 26 ՍԼ 305 համարանիշի մուգ կապույտ,  ճանապարհային ոստիկանությանը պատկանող  «Տոյոտա Կորոլա» մակնիշի 659 ՈՍ 01(2552) համարանիշի, «ՎԱԶ» 2106 մակնիշի 65 ԼԼ 686 համարանիշի սպիտակ եւ «ՎԱԶ 2106» մակնիշի  64 OU 922 համարանիշի սպիտակ,  «Դնեպր» մակնիշի 267 TL 36 պետհամարանիշով ավտոկռունկ,  կցորդով սպիտակ մեծ բեռնատար մեքենա` 31 RS 260 պետհամարանիշով, կցորդով, մեծ բեռնատար սպիտակ ավտոմեքենա` 33 P 8844 պետհամարանիշով, «ԲՄՎ-318» մակնիշի 26 UE 480 պետհամարանիշով սեւ մարդատար ավտոմեքենաները:

Լոռու փրկարարների ուժերով սողանքային գոտուց դուրս է բերվել նաև Ֆրիլենդեր (CVC 163 պետհամարանիշով) բեռնատար մեքենայի մեջ եղած բեռը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա:

Այս պահին անհայտ կորած է համարվում  5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը,  Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը,  Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով: