Volkswagen-ը բանակցություններ է վարում Tesla-ի հետ լիցքավորման Հյուսիամերիկյան ստանդարտի (NACS) ընդունման վերաբերյալ՝ միանալով մի շարք ավտոարտադրողների եւ լիցքավորման սարքեր արտադրողների հետ, որոնք ստեղծում են այդ տեխնոլոգիան, տեղեկացրել է Reuters-ը։
Ford-ը, General Motors-ը եւ ChargePoint-ը մտնում են այն ընկերությունների մեջ, որոնք ստորագրել են Tesla-ի լիցքավորման նախագիծը։
«Volkswagen Group-ը ներկայում գնահատում է Tesla-ի NACS-ն ներդնելու հնարավորությունը Հյուսիսային Ամերիկայի իր հաճախորդների համար»,- ասել են գերմանական ավտոարտադրողի ներկայացուցիչները։
Electrify America-ն (ընկերության մասնաճյուղ, որն ստեղծում է լիցքավորման ցանցեր էլեկտրամեքենաների համար) ունի ավելի քան 850 լիցքավորման կայաններ մոտ 4 000 լիցքավորման սարքերով ԱՄՆ-ում եւ Կանադայում։
NACS-ին անցնելու ժամանակ ընկերությունը կշարունակի առաջարկել լիցքավորման կոմբինացված համակարգեր (Combined Charging System)։ Polestar էլեկտրամեքենաների շվեդական արտադրողը համաձայնագիր է ստորագրել Tesla-ի հետ, որպեսզի ընկերության Supercharger ցանցը հասանելի դարձնի ԱՄՆ-ի եւ Կանադայի իր հաճախորդների համար։
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Tesla-ի Supercharger ցանցին բաժին է ընկնում արագ լիցքավորվող սարքերի ընդհանուր թվի 60 տոկոսն ԱՄՆ-ում։





























