Ամերիկյան Կանզաս նահանգի գիշերային ակումբներից մեկում կիրակի վաղ առավոտյան  տեղի ունեցած հրաձգութայն հետևանքով յոթ մարդ հրազենային վիրավորում է ստացել, ևս երկուսը հիվանդանոց են տեղափոխվել առաջացած հրմշտոցի պատճառով վնասվածքներ ստանալու համար, տեղեկացնում է The Associated Press-ը։

Հրաձգությունը տեղի է ունեցել գիշերվա ժամը մեկին մոտ Նորթ-Վաշինգտոն-սթրիթ փողոցի City Nightz   գիշերային ակումբում, դեպքի վայրում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ուիչիտո քաղաքի ոստիկանության լեյտենանտ Աարոն Մոզեսը։

Զոհվածներ չկան, բայց տուժածներից մեկը լուրջ վնասվածք է ստացել։ Ըստ Մոզեսի, բոլոր տուժածները բուժվում են տեղի հիվանդանոցում։

Հրազենային վիրավորում է ստացել  21-34 տարեկան հինգ տղամարդ, 21-ամյա կին և 24-ամյա տղամարդ, պատմել է Մոզեսը։ Հրմշտոցից տուժել են 30-ամյա կին և 31-ամյա տղամարդ։

Ըստ Մոզեսի, միջադեպի ժամանակ կրակոցներ են կատարվել առնվազն չորս միավոր զենքից։ Մարդը, որը ոստիկանության կարծիքով, հրաձիգներից մեկն է եղել, ձերբակալված է։