Hyundai ընկերությունը ներկայացրել է 2024 մոդելային տարվա նորացված Tucson քրոսովերը, գրում է carscoops.com-ը։
Պարբերականի տվյալներով՝ մեքենան նոր փոխանցման տուփ է ստացել N Line տարբերակի համար։ 187 ձիաուժ հզորությամբ 2,5 լ շարժիչը փոխարինվել է 1,6 լիտրանոց տուրբոշարժիչի հիման վրա հիբրիդային ուժային կայանով։
Նաեւ 2024 թվականի Tucson-ը ստացել է նորացված գույներ եւ անվտանգության լրացուցիչ սարքավորումներ։
Այն մասին, թե երբ մեքենան կհայտնվի դիլերների մոտ, չի հաղորդվում։





























