Գերմանիայում՝ Գիսեն քաղաքում, էրիթրեական մշակութային միջոցառման ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել։ Տուժել է առնվազն 22 ոստիկան, գրում է Associated Press-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ շշեր են նետվել եւ այրվել են ծխային ռումբեր, երբ էրիթրեացիների խմբերը փորձել են ներխուժել միջոցառման անցկացման վայր:
Իշխանությունները փորձել են արգելել փառատոնը անցյալ տարի այնտեղ տեղի ունեցած նմանատիպ անկարգություններից հետո, սակայն դատարանը չեղարկել է որոշումը:
Միջոցառումը կազմակերպել էր Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆվերկիի կառավարությանը մոտ համարվող խումբը:





























