Հարավային Կալիֆոռնիայում ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 6 մարդ, գրում է The Associated Press-ը:

Ինքնաթիռը կործանվել է  Մուրիետա քաղաքի օդանավակայանից ոչ հեռու՝ Ռիվերսայդ շրջանի հարավ-արեւմուտքում, որը գտնվում է Լոս Անջելեսի եւ Սան Դիեգոյի միջեւ:

Ինքնաթիռի վեց ուղեւորները դեպքի վայրում մահացած են գտնվել։ Ավիավթարից զոհվածների ինքնությունը դեռ չի պարզվել։