Տուապսեում ձերբակալվել է Կրասնոդարի զորահավաքային վարչության պետի տեղակալ, Կրասնոդարի սուզանավի նախկին հրամանատար Ստանիսլավ Ռժիցկիի սպանության մեջ կասկածվողը, հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ կասկածյալը ձերբակալվել է Կրասնոդարի երկրամասում։ Տեղանքը չի նշվում։ Ձերբակալված Սերգեյ Դենիսենկոյի մոտ՝ 1959 թվականին ծնված, հայտնաբերվել է խլացուցիչով ատրճանակ, որով, ենթադրաբար, կատարվել է սպանությունը։
Ռժիցկին սպանվել է հուլիսի 10-ին։ 112 Telegram ալիքի փոխանցմամբ՝ առավոտյան վազքի ժամանակ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է նրա վրա ու անհետացել։ Baza-ն ու Mash-ը հայտնել են, որ Ռժիցկին սպանվել է մեջքին 4 կրակոցից, նրա մարմնում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի երկու փամփուշտ, ևս երկուսն անմիջապես անցել են։ Սպանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել (ՔՕ 105 հոդված)։





























