Անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է պատերազմ սկսել Սիրիայի դեմ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հաղորդում է Trend-ը` հղում անելով Timeturk թերթին:
«Տարածաշրջանի հետ կապված բոլոր որոշումները Անկարան կայացնում է առանց կողմնակի խորհուրդների: Անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է պատերազմ սկսել Սիրիայի դեմ», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Թուրքիան քննադատել էր Սիրիայի իշխանություններին բողոքի ցույցերի արյունալի ճնշման կապակցությամբ եւ արգելք էր դրել Սիրիային զենքի առաքումների վրա:
Սեպտեմբերին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի այցելած Թուրքիայի վարչապետ Էրդողանը նամազի ժամանակ քննադատել էր Սիրիայի ղեկավարությանը:
«Սիրիացիների դեմ բռնություն իրականացնողները կանգուն չեն մնա: Ամբողջատիրական ռեժիմները վերանում են, գալիս է ժողովրդի իշխանությունը», - ասել էր Էրդողանը:




























