Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել է Ադրբեջան:

Սարկոզիի Ադրբեջան այցի ընթացքում նախատեսվում է Ադրբեջանում ֆրանսիական դպրոց բացելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրում, որը ֆրանսերենով ամբողջական կրթություն կտա իր սաներին` սկսած մանկապարտեզից, վերջացրած լիցեյով:

Բաքվում Ֆրանսիայի նախագահը բարձր մակարդակի, դեմ առ դեմ եւ ընդլայնված ձեւաչափերով բանակցություններ կվարի Ադրբեջանի ղեկավարների հետ, հաղորդում է Trend-ը:

Նախատեսվում է երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային, ինչպես նաեւ ԼՂ խնդրի կարգավորման խնդիրների քննարկում: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, իր դիրքորոշումը կհայտնի բանակցային գործընթացի հեռանկարի մասին:

Նիկոլա Սարկոզին Բաքու է ժամանել Երեւանից: Այսօր, Ֆրանսիայի նախագահը կլինի նաեւ Վրաստանում: