Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում, հոկտեմբերի 5-ին, վրաերթի է ենթարկվել 7 տարեկան տղան:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված համգամանքներում «ՎԱԶ-21214» մակնիշի 475 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վանաշեն գյուղի բնակիչ, 67-ամյա Խաչիկ Գրիգորյան) վրաերթի է ենթարկել Վեդի քաղաքի բնակիչ, 7 տարեկան Արամայիս Վարդանյանին:

Վերջինս ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Արտաշատ քաղաքի կենտրոնական հիվանդանոց: