Ուրբաթ Ֆարգո քաղաքում (Հյուսիսային Դակոտայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել է մեկ ոստիկան, եւս երկու հոգի ծանր վիրավորվել է, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Ոստիկանների խոսքով՝ կասկածվողը նույնպես սպանվել է։

Ականատեսների վկայությամբ՝ տղամարդը աշխույժ փողոցում կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո այլ ոստիկանները գնդակահարել են նրան։

Ֆարգոյի ոստիկանական վարչությունը տեղեկացրել է, որ նախատեսում է ավելի մանրամասն տեղեկություն հրապարակել շաբաթ ցերեկը։

Հետաքննությունը շարունակվում է։

Ոստիկանությունը հայտարարել է, որ բնակչության համար սպառնալիք չկար։ Սակայն հրաձգությունից հետո ոստիկանները տարհանել են միջադեպի վայրում բնակվողներին։ Իրականացվել է հանցանշանների հավաքում, որոնք, ըստ նրանց, կապ ունեն միջադեպի հետ։