Հնդկաստանը համաձայնագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ, ինչը նրան հնարավորություն է տալիս առևտրական հաշվարկներ իրականացնել ոչ թե դոլարով, այլ ռուփիով, ինչը նպաստում է դոլարի կոնվերտացիայից հրաժարվելու հաշվին գործառնությունների ծախսերը նվազեցնելու Հնդկաստանի ջանքերին։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի շաբաթ  ԱՄԷ կատարած այցի ընթացքում  երկու երկրները պայմանավորվել են նաև իրական ժամանակի ռեժիմով վճարման ուղի ստեղծելու մասին, ինչը կհեշտացնի անդրսահմանային դրամական փոխանցումները։

 Հնդկաստանը աշխարհում  նավթի երրորդ ներկրողն ու սպառողն է, որի կենտրոնական բանկը անցյալ տարի հայտարարել էր, որ անցնում է հաշվարկները ռուփիով կատարելուն, սակայն  ներկայումս ԱՄԷ-ից ստացող նավթի դիմաց վճարում է դոլարով։

2022-ից մինչև 2023-ի մարտը երկու երկրների միջև երկկողմանի առևտրի ծավալը կազմել է 84,5 մլրդ դոլար։

Համաձայնագրի մանրամասներին տեղյակ պաշտոնյայի խոսքով, Հնդկաստանը կարող է  ԱՄԷ Abu Dhabi National Oil Co (ADNOC) կազմակերպության հասցեին նավթի վճարումն իրականացնել ռուփիով։