Փենսիլվանիայի հարավ-արևելքում ջուրը հեղեղել է ճանապարհը, ինչի հետևանքով հոսանքը մի քանի ավտոմեքենաներ է քշել-տարել՝ խլելով առնվազն չորս մարդու կյանք: Իշխանությունները հայտնել են, որ ևս երեք մարդ, այդ թվում՝ 9 ամսական տղա և 2 տարեկան աղջիկ երեխաներն  անհետ կորած են համարվում, հայտնում է The Associated Press-ը։

Բաքս շրջանի Ափեր-Մեյքֆիլդ քաղաքի վարչակազմը հայտնել է, որ հորդառատ անձրև է տեղացել շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 17:30-ից Վաշինգտոն-Քրոսինգ շրջանում: Արեւելյան ափի մյուս հատվածներում, այդ թվում՝ Վերմոնտում, տեղատարափ անձրեւներ են: Տեղական իշխանություններն ասել են, որ սողանքները կարող են խնդիր դառնալ կիրակի օրը, քանի որ նահանգը դիմակայում է մի քանի օր շարունակվող ջրհեղեղներին:

Ըստ FlightAware-ի  ծառայության՝ կիրակի  սաստիկ փոթորիկները հանգեցրել են հարյուրավոր չվերթերի չեղարկման Նյու Յորքի շրջանի օդանավակայաններում,: Միայն Նյու Ջերսիում Նյու Արք Լիբերթի միջազգային օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 300 չվերթ, իսկ Նյու Յորքի Քենեդու անվան միջազգային օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 160 չվերթ։ Հետաձգվել են հարյուրավոր չվերթներ։

Ազգային օթերեւութաբանական ծառայությունը հեղեղումների և պտտահողմերի մասնին է նախազգուշացրել Կոնեկտիկուտ, Արևմտյան Մասաչուսեթս, Վերմոնտ և Նյու Հեմփշիր նահանգներում: Մասաչուսեթս-Նյու Հեմփշիր սահմանի երկայնքով պտտահողմի նախազգուշացում է հայտարարվել:

Տարածաշրջանում գրանցվել են նաև էլեկտրաէներգիայի անջատման հազարավոր դեպքեր։