Հայաստան կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան «քաղաքական պոպուլիզմ»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, նման հայտարարությունները արվում են Ֆրանսիայի ներքին քաղաքականության համար:
«Ցանկացած պետություն կամ հասարակություն, որն ունի գաղութային անցյալ եւ չի կարող հակադրվել իր սեփական պատմությանը, իրավունք չունի դասեր տալ Թուրքիային: Նրանք, ովքեր ցանկանում են, որ Թուրքիան նայի իր պատմության աչքերին, ապա թող իրենք նայեն հայելու մեջ»,-մեջբերում է թուրք նախարարին Today`s Zaman-ը:
Դավութօղլուն նաեւ նշել է, որ այդ հայտարարությունը բացասական կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, հաղորդում է թուրքական worldbulletin կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլա Սարկոզիի հայտարարության հասցեին քննադատաբար է մոտեցել Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը:




























