Եվրագոտու 20 երկրներում սպառումը 2019 թվականի վերջից նվազել է մոտ 1%-ով, մինչդեռ ԱՄՆ-ում այն աճել է գրեթե 9%-ով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տվյալներին։
Եվրոպայի ներկայիս անախորժ իրավիճակը երկար ժամանակ էր ձևավորվում. բնակչության ծերացումը հանգեցրեց դանդաղ տնտեսական աճի, որին հաջորդեցին COVID-19 համաճարակը և ռազմական գործողություններն Ուկրաինայում: Մատակարարման շղթայի խափանումները և էներգիայի և պարենային ապրանքների գների աճը սրեցին իրավիճակը:
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ եվրոպական տնտեսությունը վերջին 15 տարիների ընթացքում աճել է ընդամենը 6%-ով, մինչդեռ ԱՄՆ-ում տնտեսական ցուցանիշներն աճել են 82%-ով։ Բացի այդ, ըստ Միջազգային քաղաքական տնտեսության եվրոպական կենտրոնի զեկույցի, որ միջին եվրոպական երկիրն այժմ ավելի աղքատ է, քան ցանկացած ամերիկյան նահանգ։




























