2023 թվականի մայիսին Չինաստանը գազատարով գազի ներմուծման նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում անելով չինական մաքսատան տվյալներին։
Ամսվա ընթացքում երկիր մատակարարումների ծավալը հասել է 5,761 մլրդ խորանարդ մետր բնական գազի։ Նախորդ ռեկորդը գրանցվել է 2022 թվականի օգոստոսին, երբ ներմուծումը կազմել է 5,53 մլրդ խորանարդ մետր։ Տարեկան կտրվածքով գազի մատակարարումների աճը 2023 թվականի մայիսին կազմել է 14 տոկոսով։
Չինաստանը գազատարով գազ է ստանում հինգ երկրներից՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և Մյանմայից։




























