Ճապոնիայում ձերբակալել են մորը, որը սովամահ է արել դստերը ապահովագրական վճարումներ ստանալու համար։
Լրատվամիջոցների տվյալներով՝ 34-ամյա կինը հինգ տարվա ընթացքում 39 անգամ փորձել է երեխային հիվանդանոց տեղավորել աղջկա արյան մեջ գլյուկոզայի ցածր պարունակության եւ ավելի քան 5,7 մլն իեն (ավելի քան 40 հազար դոլար) ստանալու պատճառով։
Կնոջ հանցավոր պահվածքը բացահայտել են Դայտո քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները։ Բժիշկները լսել են, թե ինչպես է ծնողը ստիպում դստերը հրաժարվել սնունդից եւ հրամայում նրան ավելի շատ քնել: Քննությունը պարզել է, որ հոսպիտալացումից առաջ մայրը սովամահ է արել աղջկան եւ վիճակը վատթարացնող դեղեր տվել։




























