ԱՄՆ-ում երեք տարեկան տղան տանը զենք է գտել ու պատահաբար կրակել իր մեկամյա քրոջ վրա, գրում է New York Post-ը։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

ԶԼՄ-ների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում։ Վաղ առավոտյան երեք տարեկան երեխան տանը լիցքավորված ատրճանակ է գտել ու պատահաբար կրակել կրտսեր քրոջ վրա։ Գնդակը դիպել է աղջկա գլխին։ Բժիշկների ժամանելուն պահին նա դեռ ողջ էր, բայց, ցավոք, հիվանդանոցի ճանապարհին երեխան մահացել է։

Ոստիկանությունը չի հայտնել, թե դեպքի պահին երեխաների ծնողները տանը եղել են, թե ոչ: Ոստիկանները շարունակում են հետաքննությունը, և այս պահին գործով կասկածյալներ չկան, հայտնել են նրանք։