ԱՄՆ Չիկագոյի ֆոնդային բորսայում հուլիսի 19-ին ցորենը թանկացել է 4%-ով։ Այս մասին, ըստ РИА Новости-ի, վկայում են առևտրի տվյալները։ Հինգ առևտրային օրվա ընթացքում դրա արժեքն աճել է 12%-ով։

Հուլիսի 18-ին հացահատիկի գործարքը դադարեցվել է։ Հուլիսի 17-ին Ռուսաստանը ծանուցեց Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին, որ դեմ է դրա երկարաձգմանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ գործարքի պայմանները, չնայած ՄԱԿ-ի ջանքերին, չեն կատարվել։