Պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Հարավային Աֆրիկայի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Յոհանեսբուրգի կենտրոնում։ Այս մասին հայտնում է տեղական SABC ռադիոկայանը, փոխանցում է ТАСС-ը։
Մայրաքաղաքի բիզնես թաղամասի մայրուղու տակով անցնող հիմնական գազատարի մի հատվածը պայթել է։ Արդյունքում ճանապարհի մի մասը փլուզվել է։
Փրկարար ծառայությունների տվյալներով՝ զոհեր չկան, սակայն մեծ թվով անցորդներ և պայթյունի գոտում մեքենաներում գտնվող մարդիկ տուժել են։ Յոհանեսբուրգի կենտրոնի զգալի հատվածը շրջափակվել է։ Դեպքի վայրում են փրկարար ծառայություններն ու ոստիկանությունը:





























