Առնվազն 41 մարդ տուժել է հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքում տեղի ունեցած պայթյունից, տեղեկացրել է տեղի News24 պորտալը՝ հղում կատարելով նահանգի վարչապետ Գաուտենգ Պանյազա Լեսուֆիին։
«Առնվազն 41 մարդ տուժել է չորեքշաբթի Յոհանեսբուրգի կենտրոնական գործարար շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով», պորտալը մեջբերել է վարչապետ Գաուտենգի խոսքերը։
Ավելի վաղ SABC հեռուստաալիքը տեղեկացրել էր, հավանաբար, Յոհանեսբուրգի գազատարի պայթյունի մասին, որի հետեւանքով մասամբ վնասվել է ճանապարհը։





























