Հոնկոնգի Sothebys աճուրդում սեպտեմբերի 5-ին 79,1 մլն հոնկոնգյան դոլարով (10 մլն ԱՄՆ դոլար) 6,01 կարատ քաշով երկնագույն ադամանդ է վաճառվել, գրում է Antwerp Facets-ը:
Աճուրդում ներկայացված հիմնական լոտը վարդագույն ադամանդով 9,27 կարատանոց մատանին էր, որը գնվել է 150 մլն հոնկոնգյան դոլարով, հաղորդում է Interfax.ru-ն:
Բացի այդ, հոնկոնգյան Sothebys աճուրդում ներկայացվել են դերասանուհի Անիտա Մուիի ժամացույցն ու ոսկերչական զարդերը, որոնք վաճառվել են 6,8 մլն հոնկոնգյան դոլարով:




























