Ինդոնեզիայի իշխանությունները ձերբակալել են 12 կասկածյալի, այդ թվում՝ ոստիկանի և իմիգրացիոն ծառայության սպայի՝ երիկամները վաճառելու նպատակով 122 մարդու Կամբոջա տեղափոխելու մեղադրանքով, հայտնում է The Star-ը։

Կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Ինդոնեզիայի մարդկանց թրաֆիքինգի մասին օրենքը խախտելու մեջ և մեղավոր ճանաչվելու դեպքում սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում և մինչև 600 միլիոն ռուփի (մոտ 40 հազար դոլար) տուգանք:

Սխեմայից տուժածներին խոստացել են յուրաքանչյուրին 135 միլիոն ռուփի (9000 դոլար):